Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Սեմյոն Պեգով. Արցախցիները մեր օրերի 300 սպարտացիներն են, որոնք կռվում են ընդդեմ հորդայի

Սեմյոն Պեգով. Արցախցիները մեր օրերի 300 սպարտացիներն են, որոնք կռվում են ընդդեմ հորդայի
23.10.2020 | 14:54

Հայ երգիչ Աբրահամ Ռուսոն Разговор по душам հաղորդման շրջանակում տեսակապով զրուցել է ռուս անկախ լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ, զինվորական թղթակից Սեմյոն Պեգովի հետ, որ 3 շաբաթ անցկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենաթեժ կետերում և լուսաբանել իրադարձություններն առաջնագծից: Ռուսոյի հարցին՝ ինչպես է Պեգովը վերաբերվում նրան, որ Ադրբեջանում իրեն համարում են «անցանկալի անձ», լրագրողը պատասխանել է, որ առաջին հերթին դա թուլության դրսևորում է, երբ մի ամբողջ երկիր փորձում է պայքարել մի սովորական լրագրողի դեմ: «Ինձ համար մասամբ հաճելի է և որոշակի հպարտություն է առաջացնում, սակայն այդ ամենին հատուկ ուշադրություն չեմ դարձնում»,-ասել է Պեգովը: Լրագրողը նշել է, որ դեռևս վաղ է պատերազմի արդյուքների մասին խոսել:

«Հայկական բանակի զինվորները, որոնք ավելի քիչ են թվով, կարողացան դիմակայել և պայքարել ոչ միայն ադրբեջանցիների, այլև թուրքերի դեմ: Նրանք կարողացան դիմադրել և 3 օր շարունակ թույլ չտալ, որ տեղի ունենա բլիցկրիգ, որ տեղի չունենա ամենասարսափելին: Այդ փոքր հերոսական ստորաբաժանումները կարող եմ համեմատել ժամանակակից 300 սպարտացիների հետ, որոնք իսկապես կանգնած են լեռներում՝ ընդդեմ հսկայական հարուստ բանակի: Կանգնած են այդ հորդաներն և այդ սպարտացիները խիզախորեն դիմադրում են հարվածին: Դա չի կարող չտպավորել»,-ընդգծել է Պեգովը:

Դիտվել է՝ 3373

Մեկնաբանություններ